Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն ու Դունյա Միյատովիչը քննարկել են արցախցիների տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ քննարկել է 100 հազարից ավելի արցախցիների տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, միջազգային հանրության կողմից օժանդակության հետագա քայլերը:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանը ողջունել է տիկին Միյատովիչի այցը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի տեղում ծանոթանալ ստեղծված մարտահրավերներին և խնդիրներին:

Դունյա Միյատովիչը հավելել է, որ իր նպատակն է գնահատել առկա կարիքները, այդ թվում` ԼՂ հայության իրավունքների ապահովման հետ կապված:

Մտքեր են փոխանակվել նաև մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների, երկկողմ հետագա համագործակցության շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG