Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն այսօր առավոտյան ժամանել է Կիև։
Լեհաստանի կառավարությունը X-ի իր էջում այցից լուսանկար է հրապարակել` գրելով․ - «Վարչապետ Դոնալդ Տուսկը սկսում է այցը Կիև, որտեղ կհանդիպի նախագահ Զելենսկու և վարչապետ Շմիգալի հետ»։
Ուկրաինա այցի մասին Տուսկի գրասենյակը հաղորդել էր հունվարի 12-ին՝ նշելով, որ Լեհաստանի վարչապետը Կիևում կքննարկի Ուկրաինային հետագա աջակցության, ինչպես նաև լեհ փոխադրողների խնդիրները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեհաստանը փակում է սահմանը Բելառուսի և Ռուսաստանի բեռնատարների համար