Մատչելիության հղումներ

Պեսկով. «Լեհաստանն ագրեսիվ երկիր է և խնդիր ունի Ռուսաստանի դաշնակից Բելառուսի հետ»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը

Լեհաստանն ագրեսիվ երկիր է և խնդիր ունի Ռուսաստանի դաշնակից Բելառուսի հետ: Այդ մասին սեպտեմբերի 22-ին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նրա փոխանցմամբ, Ռուսաստանն այդ առումով զգոն է և պատրաստ է արձագանքել Լեհաստանից բխող բոլոր սպառնալիքներին:

Պեսկովը նաև պնդել է, թե Լեհաստանի և Ուկրաինայի միջև խորանում են տարաձայնություններն այն բանից հետո, երբ Վարշավան երեկ հայտարարեց, որ զենքի նոր խմբաքանակ չի ուղարկի Ուկրաինա:

«Մենք կարող ենք տեսնել, որ Վարշավայի և Կիևի միջև կան որոշակի հակասություններ: Մենք կանխատեսում ենք, որ դրանք կավելանան: Ցավով փաստում ենք, որ այդ երկու մայրաքաղաքները վերածվել են ռուսատյացության կենտրոնների: Իհարկե, մենք ուշադրության կենտրոնում ենք պահում այդ ամենը»,- նշել է Պեսկովը:

Նրա խոսքով, Լեհաստանի հետ հարևանությունն «իսկապես այնքան էլ հարմարավետ չէ» Ռուսաստանի դաշնակից Բելառուսի համար:

«Այդ երկիրը (Լեհաստանը) բավականին ագրեսիվ է, չի խորշում դիվերսիոն քայլերից և ներքին գործերին միջամտելուց: Մեր բելառուս ընկերներն ու դաշնակիցները, և մենք զգոն ենք մնում այս հանգամանքներում»,- ասել է Դմիտրի Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG