ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդն այսօր հընթացս կքննարկի նաև Հայաստանի և Ադրբեջանի հարցը, հաղորդում է Եվրոպական խորհուրդը՝ նշելով, որ ԵՄ ԱԳ նախարարներն այսօր հանդիպում են Բրյուսելում, նիստը նախագահում է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը։
Խորհուրդը նախ տեսակապով ոչ պաշտոնական քննարկում կունենա Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ, ապա կքննարկվի Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան։
Օրակարգի գլխավոր հարցերից է նաև Մերձավոր Արևելքի իրավիճակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դիտորդների թիվը 138-ից 209-ի կհասնի մինչև այս տարվա սեպտեմբեր. ՀՀ-ում ԵՄ գրասենյակ