Մատչելիության հղումներ

ԵՄ-ն զգուշացնում է Բաքվին՝ «ՀՀ-ի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում ծանր հետևանքներ կունենա»


«ԵՄ-ն օգտագործում է բոլոր հնարավորությունները Ադրբեջանին հստակ ուղերձներ հաղորդելու, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների վրա, - «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն՝ շեշտելով՝ հաստատուն են այս դիրքորոշման մեջ։

Ստանոն միևնույն ժամանակ ասել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շարունակում են իրենց ներգրավվածությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղության հաստատման համար։

XS
SM
MD
LG