Մակրոնը՝ ԶՈՒ-ին. «Հայաստանին առնչվող պատմական ընտրություն ենք կատարել»

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, հունվար, 2024թ.

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ զինված ուժերին հղած ամենամյա ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանին՝ հայտարարելով կատարված «պատմական ընտրության» մասին։

«Բալկանները, Հայաստանը [...] գրավել են մեր ուշադրությունը և հանգեցրել մեր դիրքորոշման ամրապնդմանն ու պատմական ընտրություններ կատարելուն՝ հատկապես ինչ վերաբերում է Հայաստանին», - ասել է Մակրոնը՝ առանց մանրամասնելու։

2023 թվականին Հայաստանը և Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության պայմանագիր կնքեցին, որով Փարիզը մասնավորապես GM-200 հակաօդային պաշտպանության համակարգեր է վաճառում Երևանին։ Ֆրանսիան Հայաստանին նաև Bastion զրահամեքենաներ մատակարարեց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Bastion տիպի 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան, ևս 26-ը հետո կառաքվի»․ օրինագիծը Ֆրանսիայի ՍենատումՖրանսիայի ԶՈՒ նախարարը մանրամասնում է Հայաստանի հետ գործարքը

Այս համագործակցությունը հարուցեց Ադրբեջանի և Ռուսաստանի դժգոհությունը և է՛լ ավելի սրեց լարվածությունը պաշտոնական Բաքվի և Փարիզի միջև։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Իրավիճակն ապակայունացնելու փոխարեն ավելի լավ է օգնել խաղաղության հաստատմանը»․ Բաքուն՝ ՓարիզինԱդրբեջանում Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության կասկածանքովԲաքվի և Փարիզի միջև լարվածությունը հասավ դիվանագետների արտաքսմանը