Բողոքի ակցիա Բաշկիրիայում, կան ձերբակալվածներ

Ոստիկանությունը Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայում ձերբակալել է ծայրահեղականության համար 4 տարվա ազատազրկման դատապարտված բնապահպան ակտիվիստ Ֆաիլ Ալսինովին ազատ արձակելու պահանջով կազմակերպված բողոքի ցույցի մասնակիցներից մի քանիսին:

Կրեմլը պնդել է, թե իրադարձությունները Բաշկիրիայում չի կարելի որակել որպես «զանգվածային բողոք»:

«Դեմ եմ այս պարագայում «զանգվածային անկարգություններ», «զանգվածային բողոքներ» եզրույթների կիրառմանը: Նման բան չկա, կան առանձին ակցիաներ, որոնցով տեղական իշխանությունները և իրավապահներն են զբաղվում, զանգվածային երևույթ չկա», - ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: