Բաշկորտոստանում ուժայինները բիրտ ուժի կիրառմամբ ցրում են բազմամարդ բողոքի ցույցը։
Ցույցի մասնակիցները դատարանի մոտ են հավաքվել իրենց աջակցությունը հայտնելու քաղացիական ակտիվիստ Ֆաիլ Ալսինովին, որն այսօր չորս տարվա ազատազրկման դատապարտվեց՝ ատելություն կամ թշնամանք հրահրելու մեղադրանքով։
Հաղորդվում է, որ ուժայինները մահակներով, արցունքաբեր գազի կիրառմամբ ցրում են ակտիվիստի ազատությունը պահանջող հարյուրավոր ցուցարարներին, կան տուժածներ։
Ըստ դեռևս չհաստատված տեղեկությունների՝ կան տասնյակ բերման ենթարկվածներ։
Ակտիվիստի դեմ քրեական գործ է հարուցվել անցած օգոստոսին։ Նրա դեմ բողոք էր ներկայացրել անձամբ Բաշկիրիայի ղեկավար Ռադիյ Խաբիրովը։ Գործի հիմքում Ալսինովի ելույթն է։ Ըստ քննիչների՝ նա մարդկանց խմբերի հասցեին բացասական գնահատականներ է հնչեցրել։
Այդ ելույթը հնչել է գյուղատնտեսական հողերի ոչնչացման և ջրի աղտոտման հանգեցրած ոսկու ապօրինի արդյունահանման դեմ բողոքի ակցիայի ժամանակ։ Ակցիայի ժամանակ Ալսինովը նաև հայտարարել էր, թե «մինչ բաշկիրները կռվում են Ուկրաինայում, Բաշկորտոստանում խլում են նրանց հողերը»։