Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը՝ հույս հայտնելով, որ կողմերը կայուն խաղաղության պայմանագիր կստորագրեն, որը կճանաչի միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
«Եվ որքան շուտ, այնքան լավ», - ասել է Միլլերը՝ շեշտելով, որ կողմերը անցած տարվա ընթացքում զգալի առաջընթաց են գրանցել։
Վաշինգտոնը կոչ է արել Երևանին և Բաքվին պահպանել այդ տեմպն ու, հիմնվելով նախորդ բանակցությունների վրա, համաձայնագիր կնքել:
Չնայած վերջին օրերին Ադրբեջանից հնչող կոշտ հռետորաբանությանը՝ Հայաստանը հայտարարում է, որ շարունակելու է առաջ շարժվել խաղաղության օրակարգով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղության օրակարգի այլընտրանքը պատերազմի օրակարգն է. ՔՊ խմբակցության քարտուղար