Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Պակիստանի գործընկերների հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Իրանի և Պակիստանի իր պաշտոնակիցների հետ այսօր առավոտյան ունեցած հեռախոսազրույցներից հետո մամուլի ասուլիսում ասել է, որ Թեհրանը և Իսլամաբադը չեն ցանկանում սրել լարվածությունը տարածաշրջանում։

Ֆիդանը Հորդանանում կայացած ասուլիսում ասել է, որ Թուրքիան երկու երկրներին խորհուրդ է տվել խուսափել ապագա սրացումներից և հնարավորինս արագ վերականգնել հանդարտությունը։

Վերջին երկու օրերին Իրանը և Պակիստանը օդային փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։ Կողմերը հաղորդում են խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին։

Պակիստանը միջուկային զենք ունեցող երկիր է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պակիստանը պատասխան հարվածներ է հասցրել Իրանի թիրախներին