«Ճիշտ 12-ին, փառք Տիրոջը, ամեն բան հաջողվեց»
Գազայում պատերազմի 102-րդ օրը՝ հունվարի 16-ը, նշանավորվել է մտահոգիչ նոր հանգամանքով, որը վկայում է ամբողջ տարածաշրջանում այս հակամարտության տարածման լուրջ վտանգի մասին:
Նոր զարգացումն առնվազն անուղղակի կապ ունի Գազայի հետ, որտեղ պատերազմը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հրեական խաղաղ բնակավայրերի վրա «Համաս»-ի ջոկատների կայծակնային գրոհով:
«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրոպական միությունում ահաբեկչական կառույց է համարվել:
Իրանի զինուժի մաս կազմող Հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումները երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը հրթիռային հարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանում, ինչպես Իդլիբում, որը Սիրիայում է գտնվում: Ավելի մանրամասն գործողության մասին պատմել է Իրանի օդուժի հրամանատարը:
«Ճիշտ 12-ին, փառք Տիրոջը, ամեն բան հաջողվեց, «Խեյբար» տեսակի չորս հրթիռներ արձակվեցին Իդլիբում թշնամիների ուղղությամբ: Եվս չորս հրէթիռ էլ սիոնիստական թիրախների վրա են արձակվել Արևելյան Ադրբեջանի նահանգի տարածքից»,- ասել է Իրանի Հեղափոխության պահապանների գվարդիայի օդուժի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն:
Զոհվել է առնվազն 4 մարդ, ևս վեց մարդիկ վնասվածքներ են ստացել: Իրանական կողմի փոխանցմամբ՝ թիրախը հօգուտ Իսրայելի լրտեսող խումբն էր և Իրաքյան Քրդստանում հակաիրանական ծրագրեր իրականացնող ահաբեկչական ջոկատները:
Պայթյունները որոտացել են Էրբիլից 40 կիլոմետր հյուսիս-արևելք և հենց քաղաքում ամերիկյան հյուպատոսարանի շենքի հարևանությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նեթանյահուն հաստատել է Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև սահմանի փակմանը հասնելու մտադրությունըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, թե հրթիռային հարվածով պատասխան է տվել հունվարի 3-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության և կորպուսի հրամանատարների սպանություններին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ IRNA. «Քերմանի պայթյունների գործով արդեն 35 ձերբակալված կա»«Մենք թշնամանք չենք տածում հարևանների նկատմամբ»
Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությունը հերքել է Թեհրանի մեղադրանքը և պնդել, թե Իրաքյան Քրդստանում չկան Մոսադի՝ իսրայելյան հեղափոխության օգտին լրտեսողներ կամ Իրանի նկատմամբ ահաբեկչական ծրագրեր հետապնդողներ։
«Զարմանալին այն է, որ մենք այդ հակամարտության կողմ չենք, չենք հասկանում, թե ինչու է Իրանը թիրախավորում Քրդստանի խաղաղ բնակիչներին, հատկապես Էրբիլում, մենք թշնամանք չենք տածում մեր հարևանների ու հատկապես Իրանի նկատմամբ: Էլի են եղել հարձակումներ Քրդստանի վրա, մենք պատճառները չգիտենք, բոլոր մեղադրանքներն անհիմն են»,- ասել է Իրաքյան Քրդստանի ինքնավարության վարչապետ Մասրուր Բարզանին, որն այս օրերին մասնակցում է Դավոսի միջազգային տնտեսական ֆորումին:
Բաղդադը դատապարտել է գիշերվա հրթիռակոծությունները և բողոք է հայտնել Թեհրանին:
Հուսիթները շարունակում են սպառնալիքներ հնչեցնել
Ռազմական գործողությունների ակտիվացում է գրանցվել նաև Կարմիր ծովում, որտեղ ամերիկացիները և բրիտանացիները նոր հարվածներ են հասցնում Եմենի հուսիթներին, վերջիններս էլ սպառնում են վրեժ լուծել պաղեստինցիների համար և շարունակել գրոհները Կարմիր ծովում հայտնվող արևմտյան նավերի վրա:
Հուսիթների զինյալների խոսնակ Յահյա Սարեան հավաստիացրել է, թե իրենք ճշգրիտ հարվածներ են հասցրել ամերիկյան նավին և կշարունակեն այդ գործողությունները:
Նա ասել է, թե հետասյու օրինական թիրախ է համարվելու ամերիկյան կամ բրիտանական դրոշի ներքո Կարմիր ծովոմ նավարկող ցանկացած նավ, այդ թվում՝ քաղաքացիական:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եմենցի զինյալներն ամերիկյան բեռնանավ են խոցելԱմերիկացիներն ասել են, թե «Ջիբրալթարի արծիվ» անվամբ բեռնատար նավն աննշան վնասվածք է ստացել հուսիթների հարվածից և շարունակում է երթուղին:
Վաշինգտոնն ու Լոնդոնը նախազգուշացրել են, որ կոշտ արձագանք կտան հուսիթներին: Միջադեպից ժամեր անց հուժկու պայթյուններ են որոտացել Եմենի արևմուտքում հուսիթների հսկողության տակ գտնվող Հոդեյդա նավահանգստի տարածքում: