Հայաստանը հանձնառու է ճգնաժամի հետևանքները վերածել հնարավորության՝ կառուցելու տևական խաղաղություն և առաջ մղելու տարածաշրջանային համագործակցությունը, հայտարարել է նախագահ Վահագն Խաչատրյանը «Խաղաղության խաչմերուկ․ Զարգացող աշխարհում համաշխարհային համագործակցության Հայաստանի կոչը» խորագրով իր հոդվածում, որը հրապարակվել է Համաշխարհային տնտեսական համաժողովի (World Economic Forum) պաշտոնական կայքում։
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նախաձեռնել է Հայաստանի կառավարությունը, կարևոր շեշտ է դնում փոխադարձ վստահության ձևավորման վրա՝ որպես խաղաղության հիմք: Ակտիվորեն ներգրավվելով հարևանների և միջազգային գործընկերների հետ՝ Հայաստանը ձգտում է վերականգնել նոր համագործակցությունը տարածաշրջանում և խթանել փոխըմբռնումն ազգերի միջև»,- գրում է նախագահը՝ շեշտելով, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նպատակներից է, մասնավորապես՝ տարածաշրջանը վերածել քաղաքական երկխոսության, մշակութային փոխանակման և միջազգային համագործակցության կենտրոնի:
«Խաղաղության խաչմերուկն» ունի ներուժ՝ փակ սահմաններով, մասնատված տարածաշրջանը վերածելու մակրոտարածաշրջանային համագործակցության հանգույցի, ազատություն տալով Կովկասի ողջ ներուժի իրացմանը»,- մասնավորապես, գրել է Խաչատուրյանը։
Նախագահը Շվեյցարիայում մասնակցում է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խաղաղության խաչմերուկ». ի՞նչ սկզբունքներով, ի՞նչ ճանապարհներ է Հայաստանը պատրաստ կառուցել ու վերակառուցել