«Թուրքիան վերածվել է մութ բռնապետության, որ գործում է մարդասիրական և մարզական արժեքների դեմ», - մեկնաբանելով «Անթալյասպորտ» ֆուտբոլային ակումբի իսրայելցի կիսապաշտպանի ձերբակալությունն ու արտաքսումը, այսօր հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը։
«Ցանկացած ոք, որ ձերբակալում է ֆուտբոլիստին, որը համերաշխություն է հայտնել արյունարբու ահաբեկչական կազմակերպության ձեռքում 100 օրից ավել գտնվող 136 պատանդների հետ, սպանությունների և ատելության մշակույթի կրող է», - հայտարարել է իսրայելական դիվանագիտության ղեկավարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայում ձերբակալված իսրայելցի ֆուտբոլիստը արտաքսվում է երկրից