Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց, տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ)։

Ավելի վաղ փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնել էր, որ Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ խուլիգանություն հոդվածով, որը կատարվել է զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով, քննիչը միջնորդություն էր ներկայացրել Տիրան Խաչատրյանին կալանավորելու մասին։

Մամուլը գրել էր, որ Կոտայքի ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել, և որ խնջույքի մասնակիցների թվում է եղել ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը:

Քննչական կոմիտեից «Ազատության»-ը փոխանցել էին, որ ռեստորանում կրակոցի հետ կապված միջադեպ տեղի է ունեցել, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, զենքի ապօրինի կրման և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածներով, կատարվում է նախաքննություն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ոստիկանությունն ահազանգ է ստացել Արամուսում կռվի մասին, մամուլը դեպքը կապում է Տիրան Խաչատրյանի հետ