Եմենում ամերիկյան և բրիտանական տասնյակ հարվածներից մեկ օր անց այսօր վաղ առավոտյան ԱՄՆ-ը հարվածել է Եմենում հութիների ռադիոտեղորոշիչ կայաններին։
Այս հարվածի համար ԱՄՆ-ն օգտագործել է «Կարնի» ռազմանավը՝ կիրառելով Tomahawk թևավոր հրթիռներ, հաղորդում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն X-ի իր էջում։
Երեկ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հաղորդեցին, որ ԱՄՆ-ը և կոալիցիոն ուժերը 16 ուղղություններով հարվածել են Իրանի աջակցությունը վայելող Հութի շարժման ավելի քան 60 թիրախների Եմենում։
Հութիները վերջին մեկուկես ամսում բազմիցս հարձակումներ են գործել Կարմիր ծովում առևտրային նավերի վրա։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը կարձագանքի, եթե հութիները շարունակեն իրենց «վրդովեցուցիչ պահվածքը»:
Reuters-ը՝ վկայակոչելով Հութի շարժման «Ալ-Մասիրա» հեռուստաալիքը, հաղորդել է, որ Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի թիրախում էր նաև Եմենի մայրաքաղաք Սանայը։
Իրանը դատապարտել է կոալիցիայի գործողությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը և դաշնակիցները հարվածներ հասցրեցին Եմենում հութիների դիրքերին