Մատչելիության հղումներ

Կամայական հարձակումները կսրեն տարածաշրջանում անկայունությունը․ Քանանի


Կամայական հարձակումները կսրեն տարածաշրջանում անապահովությունն ու անկայունությունը՝ արձագանքելով Եմենում ԱՄՆ-ի և Միացյալ Թագավարության գործողություններին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Նասիր Քանանին։

Ըստ MEHR գործակալության՝ Քանանին Վաշինգտոնին ու Լոնդոնին մեղադրել է աշխարհի ուշադրությունն այս կերպ Գազայի հատվածից շեղելու փորձերի ու «սիոնիստական ռեժիմին աջակցությունը ընդլայնելու մեջ»։

Նա կոչ արել միջազգային հանրությանը՝ պատասխանատու արձագանքներով և գործողություններով կանխել պատերազմի, անկայունության և անապահովության տարածումը տարածաշրջանում։

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հաղորդել են, որ ԱՄՆ-ը և կոալիցիոն ուժերը 16 ուղղություններով հարվածել են Իրանի աջակցությունը վայելող Հութի շարժման ավելի քան 60 թիրախների Եմենում։ Օգտագործվել է տարբեր տեսակի ավելի քան 100 ճշգրիտ կառավարվող զինամթերք։ Հարվածներ են հասցվել թե՛ օդից, թե՛ ծովից։

Ավելի վաղ հութիները հայտարարել էին, որ կշարունակեն թիրախավորել Իսրայելի հետ կապված նավերը Կարմիր ծովում, միջազգային նավագնացության ընկերություններն էլ վերջին օրերին, անվտանգային նկատառումներից ելնելով, փոխում էին նավերի երթուղին՝ շրջանցելով Կարմիր ծովը, որը հավելյալ ծախսեր էր առաջացնում։ ԱՄՆ-ն էլ միջազգային գործողություն էր հայտարարել՝ Կարմիր ծովի նավագնացության անվտանգությունը ապահովելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG