Երեկ գիշերը ոստիկանությունն ահազանգ է ստացել Արամուս գյուղում տեղի ունեցած կռվի մասին, «Ազատության»-ը հայտնեցին Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
Ոստիկանությունից նշում են, որ ավելի ուշ ահազանգ են ստացել Աբովյան բժշկական կենտրոնից, որ իրենց մոտ է տեղափոխվել 1977 թվականի ծնված մի տղամարդ՝ աջ դաստակի սալջարդ, պատռած վերք սալի ջլերի վնասումով։
Ոստիկանությունը գործը փոխանցել է Քննչական կոմիտե։
Քննչական կոմիտեից «Ազատության»-ը փոխանցեցին, որ ռեստորանում կրակոցի հետ կապված միջադեպ տեղի է ունեցել, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, զենքի ապօրինի կրման և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածներով, կատարվում է նախաքննություն։
Ընդգծելով, որ կա տուժած անձ՝ կոմիտեից շեշտեցին, որ նախաքննության շահերից ելնելով այլ տեղեկատվություն, այս պահին, հրապարակման ենթակա չէ։ Գործով մեղադրյալ դեռ չկա։
Մամուլում կան տեղեկություններ, որ դեպքը տեղի է ունեցել ռեստորաններից մեկում․ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը կրակոցներ է արձակել, ինչից վնասվել է հարևան սեղանի շուրջ նստած քաղաքացին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տիրան Խաչատրյանը դատարանում բողոքարկում է իրեն պաշտոնից ազատելու՝ նախագահի հրամանագիրը