ՀՀ ԱԽ քարտուղարը Շվեյցարիայում կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա, որտեղ հունվարի 14-ին կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակը:

Գրիգորյանն անցած տարվա հոկտեմբերի վերջին Մալթայում մասնակցել էր Ուկրաինայում Ուկրաինայում խաղաղության հաստատմանը նվիրված 3-րդ համաժողովին, որի շրջանակում հանդիպել էր Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ:

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը «ցուցադրական հակառուսական ժեստ» էր որակել Հայաստանի մասնակցությունը Մալթայի համաժողովին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ո՞րն է «նոր կոնտեքստը» հայ-ուկրաինական հարաբերություններումԱրմեն Գրիգորյանը հանդիպել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Երմակի հետ Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Ուկրաինայի առաջարկած «Խաղաղության բանաձևի» շուրջ քննարկումներին