Ուկրաինայի ռեաբիլիտացիայի ազգային հանձնաժողովը պաշտոնապես արդարացրել է անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին, որին 50 տարի առաջ ԽՍՀՄ դատարանը մեղավոր էր ճանաչել «միասեռականության» համար և դատապարտել հինգ տարվա ազատազրկման։
Հաղորդագրության մեջ նշվում է՝ ռեժիսորի քրեական գործի, արխիվային փաստաթղթերի մանրակրկիտ վերլուծությունից հետո եզրահանգել են, որ Փարաջանովի հետապնդման և դատապարտման հիմքում քաղաքական դրդապատճառ է եղել:
1974 թվականին Փարաջանովը դատապարտվել էր խիստ ռեժիմի ճամբարում 5 տարվա ազատազրկման՝ «բռնաբարության» ու «պոռնոգրաֆիայի» մեղադրանքներով։ Դատավարության ժամանակ նա չէր հերքել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալը, սակայն կտրականապես հերքել էր բռնաբարության մեղադրանքները։
Փարաջանովի դեմ քրեական հետապնդումներ էին սկսվել մասնավորապես հակասովետական քարոզչության մեջ մեղադրվող ուկրաինացի գրողներին աջակցելու նրա փորձերից հետո։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փարաջանով 100. Երևանում բացվեց կինոռեժիսորի առաջին ամբողջական արձանը