Մի խումբ ուսուցիչներ, որոնք շաբաթներ առաջ աշխատանքից ազատման հրամաններ են ստացել, վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Կրթության նախարարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։
Ուսուցիչները միջին մասնագիտական կրթություն ունեն։ Անցած տարեսկզբին ընդունված օրենքով նրանք պետք է բարձրագույն կրթության դիպլոմ ունենան՝ դպրոցում դասվանդելու համար։ Այս տարի նախարարությունը նրանց առաջարկել է մասնակցել կամավոր ատեստավորման։
Բողոքի ակցիային մասնակցող ուսուցիչներից շատերը նշում են, որ մի քանի միավորի պատճառով տապալել են թեստը, նրանք դժգոհում են, թե նախարարությունն անարդար է իրենց հետ վարվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 5 ամսից բարձրագույն կրթություն չունեցող 1400-ից ավելի ուսուցիչ կազատվի աշխատանքից