Ադրբեջանական ընտրություններին առավելագույնը 7 թեկնածու է մասնակցելու

Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահով, արխիվ

Ադրբեջանում փետրվարի 7-ին կայանալիք նախագահական ընտրություններին առավելագույնը 7 թեկնածու է մասնակցելու: Այդ մասին այսօր հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը։

Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած 17 թեկնածուներից միայն 7-ն են, որ ԿԸՀ են ներկայացրել առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը։

«Երեք թեկնածու արդեն իսկ գրանցվել է, ևս չորսի հարցը քննարկվելու է ԿԸՀ առաջիկա օրերին կայանալիք նիստի ընթացքում», - ասել է Փանահովը։

Նախորդ երկու շաբաթներին Ադրբեջանի ԿԸՀ-ն որպես նախագահի թեկնածու է գրանցել երկիրը 2003 թվականից ղեկավարող Իլհամ Ալիևին, ինչպես նաև իշխանամետ պատգամավոր Ռազի Նուրուլաևին և «Սոցիալական հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Զահիդ Օրուջին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքուն «ազատագրված տարածքներում» ընտրական հանձնաժողովներ է ձևավորելԱդրբեջանի ԿԸՀ-ն Ալիևին գրանցեց նախագահի թեկնածուԱդրբեջանում առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 15 թեկնածու