Հունվարի լույս 8-ի գիշերը Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հաղորդում են, որ ռուսական զորքերը հարվածներ են հասցրել՝ օգտագործելով տարբեր տեսակի հրթիռներ, այդ թվում՝ «Կինժալ»։
Պայթյուններ են լսվել Կրիվոյ Ռոգում, Զապորոժիեում, Դնեպրում, Խարկովում և Խմելնիցկիում։ Հարձակման հետևանքների և զոհերի մասին հաստատված տեղեկություններ դեռ չկան։
Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է հունվարի 8-ի առավոտյան Բելգորոդի շրջանում ուկրաինական S-200 հրթիռներ և Դոնեցկի շրջանում 8 անօդաչու թռչող սարքեր խոցելու մասին։