Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը այսօր առավոտյան Տելեգրամի իր էջում գրել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմում գտնվող «Սակի» ռուսական ռազմական օդնավակայանին։ «Սակի» օդանավակայան․ բոլոր թիրախները խոցվել են», - գրել է նա։
Ավելի վաղ ուկրաինական տելեգրամյան ալիքները գրել էին շուրջ մեկ տասնյակ պայթյունների մասին Եվպատորիայի և Նովոֆեդորովկայի շրջանում, որտեղ գտնվում է «Սակի» օդանավակայանը։
Ղրիմի ռազմական օդանավակայանին հարվածելու ուկրաինական կողմի լուրերի վերաբերյալ Ռուսաստանից դեռ մեկնաբանություններ չկան։
Փոխարենը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Ղրիմի վրա ուկրաինական 4 հրթիռ են խոցել։ Մոտավորապես մեկ ժամով դադարեցվել էր Ղրիմի կամրջով երթևեկությունը։