ՌԴ բանակի հետ պայմանագիր կնքած արտասահմանցիները ռուսական քաղաքացիություն կստանան

Ռուսաստանի Դաշնության բանակի հետ պայմանագիր կնքած օտարերկրացիները և նրանց ընտանիքի անդամները, ցանկության դեպքում, կարող են Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ։ Այսօր համապատասխան օրենքը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու դիմումն իրավունք ունեն ներկայացնել այն օտարերկրացիները, որոնք Զինված ուժերում կամ զինվորական [այլ] ստորաբաժանումներում զինծառայություն անցնելու մասին պայմանագիր են ստորագրել հատուկ ռազմական գործողության ընթացքում», - նշված է օրենքի տեքստում։

Ռուսաստանի իշխանությունները «հատուկ ռազմական գործողություն» են անվանում 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում սկիզբ առած պատերազմը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)