Ճապոնիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 62-ի, հաղորդում են Ճապոնիայի իշխանությունները։
Ավելի վաղ հաղորդվել էր առնվազն 55 զոհի մասին։ Ավելի քան 300 մարդ վիրավոր է։
Հունվարի 1-ին Ճապոնիայի Իսիկավայում ավելի քան 40 երկրաշարժ է գրանցվել, ամենահզորը՝ 7,6 մագնիտուդ ուժգնությամբ։
Երկրաշարժը ավերածությունների և հրդեհների պատճառ է դարձել։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ միայն Սուզու քաղաքում տների մոտ 90 տոկոսն ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է։
Երկրաշարժը ավերածություններ է առաջացրել նաև Իսիկավայի հարևան Նիիգատա, Տոյամա, Ֆուկուի և Գիֆու նահանգներում։ Աղետի գոտուց ավելի քան 57 հազար մարդ է տարհանվել։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 30-ի