Մատչելիության հղումներ

Տոկիոյի օդանավակայանում առափնյա պաշտպանության օդանավի անձնակազմի 5 անդամ է զոհվել


Տոկիոյի օդանավակայանում այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպի հետևանքով առափնյա պաշտպանության օդանավի անձնակազմի 6 անդամներից 5-ը զոհվել են, մեկը գտնվում է ծանր վիճակում։

Օդանավը պատրաստվում էր թռիչքի դեպի երկրաշարժի աղետի գոտի՝ հումանիտար օգնություն հասցնելու համար։ Ճապոնիայի տրանսպորտի նախարարը հաստատել է հինգ զոհի մասին լուրերը։

Ենթադրվում է, որ վայրէջք կատարող մարդատար Airbus A350-ը կպել է առափնյա պաշտպանութայն օդանավին, որի հետևանքով վերջինիս անձնակազմի անդամներից 5-ը զոհվել են, իսկ մարդատար օդանավը հրդեհվել է։ Japan Airlines ավիաըկերությունը հայտնել է, որ հրդեհված օդանավի բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները՝ 379 մարդ, տարհանվել են։

Հրշեջ ծառայությունը հաղորդում է, որ տարհանվածներից 17-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ունեն։ Միջադեպի պատճառներն ուսումնասիրվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG