Պապիկյանն այցելել է արևելյան սահմանագոտի

Լուսանկարը՝ ՊՆ լրատվականի

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է արևելյան սահմանագոտի, եղել արդեն շահագործման հանձնված մոդուլային տիպի զորամասերից մեկում, շրջել և տեղում ծանոթացել մոդուլային կացարանների ընձեռած հնարավորություններին ու կենցաղային պայմաններին, ճաշել զինծառայողների հետ։

Պաշտպանության նախարարության լրատվականի հաղորդագրության համաձայն՝ նույն օրը Պապիկյանը շրջել է առաջնագծի բարձրադիր հենակետերով, հանդիպել մարտական հերթապահությունում Ամանորի գիշերը դիմավորել պատրաստվող ժամկետային զինվորներին, շնորհավորել է նրանց գալիք տոների կապակցությամբ։

Նախարարը մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին խրախուսել է արժեքավոր նվերներով։

Սուրեն Պապիկյանը հանդիպել է նաև այդ օրը ժամկետային երկամյա ծառայությունն ավարտած զինվորներին, շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության համար՝ անձամբ նրանց հանձնելով զինվորական գրքույկները, ասված է հաղորդագրությունում: