Մեյնը ևս Թրամփին արգելեց առաջադրվել Հանրապետական ​​կուսակցության նախնական ընտրություններում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քարոզարշավի ժամանակ, դեկտեմբեր, 2023.

ԱՄՆ ևս մեկ նահանգ՝ Մեյնը, արգելել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրվել Հանրապետական կուսակցության նախնական ընտրություններում։ Ավելի վաղ նման որոշում էր կայացրել Կոլորադոն:

Երկու նահանգներում էլ պաշտոնյաները հղում են անում Սահմանադրության 14-րդ ուղղմանը, որն արգելում է խռովարարներին առաջադրվել պաշտոններում: Թրամփի ընդդիմախոսները պնդում են, որ նա հենց այդ քայլին է գնացել 2021 հունվարին՝ դրդելով կողմնակիցներին ներխուժել Կապիտոլիում՝ նախագահական ընտրությունների արդյունքները տապալելու համար:

ԱՄՆ երկու այլ նահանգներոմ՝ Մինեսոտայում ու Միչիգանում, մինչդեռ, Գերագույն դատարանը հակառակ որոշումն է կայացրել՝ պնդելով, թե նախագահի թեկնածուին որակազրկելը քաղաքական, այլ ոչ թե իրավական խնդիր է:

Հակասական այս որոշումներից հետո վերջնական խոսքը պետք է ասի ԱՄՆ Գերագույն դատարանը: