ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում 2023 թվականի համար պլանավորված ռազմական օգնության վերջին փաթեթը՝ 250 միլիոն դոլարի չափով։
Այն ներառում է զինամթերք NASAMS և HIMARS հրթիռային համկարգերի համար, հրետանային արկեր, Stinger, ինչպես նաև հակատանկային հրթիռներ։
Պենտագոնի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Ուկրաինան կստանա նաև 15 միլիոն փամփուշտներ, խոչընդոտներ հաղթահարելու պայթուցիկներ, օժանդակ սարքավորումներ, դեղամիջոց և բժշկական պարագաներ։
Սպիտակ տան առաջարկած Ուկրաինային 60 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթը դեռ հաստատված չէ հանրապետական կոնգրեսականների պատճառով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը ստորագրեց ԱՄՆ-ի 2024-ի ռազմական բյուջեի օրենքը