Ի պատասպան Բաքվի՝ Փարիզը Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության երկու աշխատակիցի «անցանկալի անձ» է հռչակել։
Ըստ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության՝ երեկ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն, նրան բողոքի նոտա է փոխանցվել։
Բաքուն դեկտեմբերի 26-ին Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի «անցանկալի անձ» հռչակեց, Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյոնը կանչվեց արտաքին գործերի նախարարություն։
Բաքուն դիվանագետների անունները, ինչպես նաև որոշման պատճառների մասին չէր հաղորդել, 48 ժամ էր տվել նրանց՝ երկիրը լքելու համար։
Ադրբեջանի իշխանությունները տևական ժամանակ է կոշտ մեղադրանքներ են հնչեցնում Ֆրանսիայի իշխանությունների հասցեին, այդ թվում՝ Հայաստանի հետ ունեցած սերտ հարաբերությունների պատճառով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն դատապարտում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի «հայամետ մեկնաբանությունները»