Չնայած յոթ ամիս է՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Պուտինի միջնորդությամբ չեն հանդիպել, Մոսկվան կրկին խոսում է երկու երկրներին հաշտեցնելու մասին, ընդգծելով, որ պատրաստ է այդ պատասխանատվությունը վերցնել իր վրա։ Այսօր այդ մասին հայտարարություններ են հնչել թե՛ Կրեմլից, թե՛ ՌԴ արտգործնախարարությունից:
«Հաշվի առնելով Հայաստանի հետ հարաբերությունների դաշնակցային բնույթը՝ մենք պատրաստ ենք ամեն կերպ նպաստել խաղաղությանը և կայունությանն ու Հայաստանի բարգավաճմանը: Սա իսկապես կարևոր է մեզ համար մի շարք պատճառներով՝ մեր ընդհանուր պատմությունը և ժողովուրդների ու մշակույթների փոխադարձ ներթափանցումը, տարածաշրջանային կայունությունը, ընդհանուր խնդիրներն ու մարտահրավերները, որոնք ավելի հեշտ է լուծել միասին», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մոսկվան արձանագրում է՝ Բաքուն և Երևանը շարժվում են խաղաղության համաձայնագրի աշխատանքներն ավարտելու ուղղությամբՄոսկվան Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման լավ հեռանկարներ է տեսնումՆախօրեին Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներն ընդունել էին Պուտինի հրավերն ու մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որտեղ կարճատև, ինչպես Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն է այսօր բնորոշել՝ ոտքի վրա զրույց էին ունեցել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պեսկով. «Փաշինյանն ու Ալիևը ոտքի վրա զրույց են ունեցել, ոչ թե բանակցություններ»Սա Ալիևի ու Փաշինյանի առաջին հանդիպումն էր Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակումից ու Արցախի հայաթափումից հետո։
Հայաստանի վարչապետի խոսնակն «Ազատությանը» հայտնել էր, որ կողմերը քննարկել են խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր, ընդ որում՝ երկուսով, առանց ՌԴ նախագահի։ Նրանց առանձնազրույցի մանրամասները չեն հրապարակվել, բայց ռուսական կողմն այսօր հայտարարել է, թե դրական նախադրյալներ կան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Ալիևը Սանկտ Պետերբուրգում քննարկել են խաղաղության օրակարգի հարցեր«Մենք լավ հեռանկարներ ենք տեսնում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Նախադրյալներ կան նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու համար», - ասել է Զախարովան:
Հնարավոր առաջխաղացման մասին այսօր գրել է նաև ռուսաստանյան «Կոմերսանտ»-ը: Հղում անելով իր աղբյուրներին՝ թերթը պնդում է, թե Փաշինյանն ու Ալիևն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Դրան նպաստել է նաև Հայաստանի Ազգային ժողովի խոսնակի, ինչպես թերթն է գրում, «աղմկահարույց հայտարարությունը», որ Երևանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել՝ առանց սահմանազատման, այդ հարցը թողնելով ապագային։ Դրանից մեկ օր առաջ նմանատիպ հայտարարություն էր արել նաև Ադրբեջանի նախագահի խորհրդականը՝ Լոնդոնում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երևանը կարող է ընդունել սահմանազատումը խաղաղության համաձայնագրից տարանջատելու՝ Բաքվի առաջարկըԲաքուն խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայտնի սկզբունքներից տարբերվող հայտարարություն է անումԱդրբեջանի նախագահականի աղբյուրները «Կոմերսանտ»-ին հայտնել են, թե կողմերն ակնկալում են խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնել Ամանորից մի փոքր անց․ թե որտեղ կարող է փաստաթուղթը ստորագրվել, ում միջնորդությամբ և ինչ պայմաններով՝ առայժմ պաշտոնապես չի հաղորդվել:
Մինչ այդ, ռուսական լրատվամիջոցները վերլուծում են Փաշինյանի երեկվա այցը Ռուսաստան, փաստելով, որ դաշնակից երկրի ղեկավարները ամիսներ շարունակ բոյկոտում էին Մոսկվայի նախաձեռնած հավաքները։ Թեև Փաշինյանն ի վերջո մեկնեց և անգամ ստանձնեց ԵԱՏՄ նախագահությունը, բայց միաժամանակ հայտարարեց, որ այն բացառապես տնտեսական միություն է, ոչ թե քաղաքական կամ առավել ևս աշխարհաքաղաքական։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան. ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետՆիկոլ Փաշինյանի տրամաբանությունը բացահայտեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. - «Ես գիտեի, որ նա գալու է Սանկտ Պետերբուրգ։ Փաշինյանն ինձ ասել է. - «Դե, սա այլ ձևաչափ է՝ տնտեսական։ Մենք նեղացած ենք ռազմաքաղաքական ՀԱՊԿ-ից, իսկ սա տնտեսություն է»։
Բելառուսի առաջնորդն ու Ռուսաստանի պաշտոնյաներն առիթը բաց չեն թողնում ընդգծելու, թե դաշինքում լուրջ խնդիրներ չկան:
Միաժամանակ, խորհրդանշական է, որ կառույցի համար հոբելյանական՝ հաջորդ տարում նախագահությունը ստանձնելու է Հայաստանը, որն ամենաշատն է վերջին տարիներին քննադատում դաշնակիցներին՝ համագործակցության պակասի ու անգործության համար:
Your browser doesn’t support HTML5