Մոսկվան պատրաստ է օգնել Բաքվին և Երևանին․ Պեսկով

Մոսկվան պատրաստ է օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին՝ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն ավարտելու հարցում, «Իզվեստիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Վերջերս երկու կողմերն էլ մեկ անգամ չէ, որ պատրաստակամություն են հայտնել ավարտին հասցնելու աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ, Ռուսաստանը պատրաստ է օգնել նրանց, պատրաստ է ողջունել դա»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ռուսաստանը չի պարտադրում իր միջնորդությունը, բայց հասկանում է խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքների ավարտի կարևորությունը, ասել է Պեսկովը։

«Մեզ համար շատ կարևոր է, որ մեր երկու գործընկերները, դաշնակիցները՝ ոչ միայն ԱՊՀ շրջանակներում, այլ նաև մեր զարգացած երկկողմ հարաբերությունների շրջանակներում, հնարավորինս արագ կնքեն այս համաձայնագիրը»,- հայտարարել է Պեսկովը՝ հավելելով՝ դա կապահովի խաղաղության, կայունության և կանխատեսելիության մթնոլորտ Կովկասում, ինչը կարևոր է Մոսկվայի համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ու Ալիևը Սանկտ Պետերբուրգում քննարկել են խաղաղության օրակարգի հարցեր