Ադրբեջանում առաջիկա փետրվարի 7-ին նախատեսված արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած թեկնածուների թիվը հասել է 15-ի, այս մասին հայտնում է այդ երկրի ԿԸՀ-ն։
Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր ուժերը բոյկոտում են կայանալիք ընտրությունները՝ պնդելով, որ դրանց արդյունքները ևս «կանխորոշված են»։ Հինգերորդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրված Իլհամ Ալիևի հետ ընտրապայքարին մասնակցելու հայտ են ներկայացրել մի խումբ պատգամավորներ, այդ թվում՝ իշխանությունների վարած քաղաքականությունն աջակցող Ֆազիլ Մուստաֆան, Զահիդ Օրուջը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի իշխող կուսակցությունն Ալիևին առաջադրեց նախագահի թեկնածու