Կրեմլն այսօր պնդել է, որ Սերբիայում խորհրդարանական և տեղական ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերը՝ ցույցեր և անկարգություններ հրահրելու համար աջակցություն են ստանում արտասահմանից:
Հազարավոր մարդիկ երեկ հավաքվել են Բելգրադի կենտրոնում, պահանջելով չեղարկել մեկ շաբաթ առաջ կայացած արտահերթ ընտրությունները, որոնք, ըստ միջազգային դիտորդների, արդար չեն անցկացվել:
Մոսկվայում հայտարարում են, թե Արևմուտքը Սերբիայում փորձում է «մայդանային գործելակերպ» կիրառել:
«Ակնհայտ է երրորդ կողմի, այդ թվում՝ օտարերկրացիների միջամտությունը, որի նպատակն է Բելգրադում անկարգություններ հրահրել: Դա ենք տեսնում, չենք կասկածում, որ հանրապետության իշխանությունները կվերականգնեն օրինականությունը», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ցույցեր Բելգրադում, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել