Առաջիկայում Ռուսաստանը զգալիորեն կընդլայնի դիվանագիտական ներկայությունը արտասահմանում, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Եվգենի Իվանովը։
Երկու դեսպանություն և հինգ գլխավոր հյուպատոսություն բացելու որոշումներն արդեն համաձայնեցվել են ընդունող պետությունների հետ, ասել է Իվանովը՝ նշելով, որ դեսպանություններ կբացվեն Բուրկինա Ֆասոյում և Հասարակածային Գվինեայում, գլխավոր հյուպատոսություններ՝ Հայաստանում՝ Կապան, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ինդոնեզիայում և Մալդիվներում։
Նոյեմբերի 2-ին էր Ռուսաստանի կառավարությունը հավանություն տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հաստատել էր, որ Մոսկվան Կապանում հյուպատոսություն բացելու ցանկություն է հայտնել, Երևանը համաձայնություն է տվել:
Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսությունը կդառնա երկրորդը Հայաստանում՝ առաջինը Գյումրիում է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լարված հարաբերությունների ֆոնին՝ ՌԴ կառավարությունը հաստատել է Կապանում հյուպատոսություն բացելու ծրագիրը