Գալիք շաբաթ՝ երեքշաբթի օրը, Թուրքիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկելու է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու հարցը։ Դրական եզրակացության դեպքում այն քվեարկության է դրվելու խորհրդարանի լիագումար նիստում։
Անցած հոկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստորագրել էր Շվեդիայի անդամակցության արձանագրությունը և այն ուղարկել խորհրդարանի վավերացմանը, բայց իր հարցազրույցներում դրա համար մի շարք նախապայմաններ էր առաջ քաշել։
Արտաքին հարաբերությունների հանձնաժովը մի անգամ արդեն անդրադարձել է հարցին, բայց քննարկումը հետաձագվել էր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանը ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտի վավերացումը կապել է F-16-ների գործարքի հետ