Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) այսօր ժամը 13-ին մեկնարկող հերթական ժողովի ընթացքում ֆեդերացիայի նախագահ կընտրի։
ՀՖՖ նախագահի պաշտոնի համար երկու թեկնածուներ են պայքարում՝ ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և ազգային հավաքականի նախկին խաղացող Արաս Օզբիլիսը։
Արմեն Մելիքբեկյանը համոզմունք է հայտնել, որ ընտրություններում հաղթելու է: Հաղթանակի իր շանսերը բարձր է գնահատել նաև Արաս Օզբիլիսը։
Ֆուտբոլային գերատեսչության ղեկավարին ընտրելու են կառույցի անդամ 25 ակումբները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու