Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի խորհրդականը հաստատում է՝ Արցախը լուծարելու հրամանագրից հետո Շահրամանյանը մեկ այլ հրամանագիր էլ է ստորագրել, որով այդ պահին Ստեփանակերտում բնակվող, նախկինում պաշտոններ զբաղեցրած Սարգիս Գալստյանին նշանակել է իր աշխատակազմի ղեկավարի տեղեկալ։ Թե ինչ գործառույթ պետք է իրականացներ Գալստյանն այդ պայմաններում, պարզ չէ։
«Իհարկե, դա հրամանագիր եղել է ստորագրված, որով նա նշանակվել է, բայց թե ինչ ֆունկցիաներով, ինչ նպատակներով, նման տեղեկության չեմ տիրապետում», - ասաց Վլադիմիր Գրիգորյանը։
Ինչպես Արցախի նախագահի խորհրդականն է ասում, ցանկացած մարդ ինքն է որոշել մնալ և ինտեգրվել Ադրբեջանի կազմում, թե դուրս գալ Արցախից. - «Արցախի ժողովուրդը չի ընդունել Բաքվի ինտեգրվելու պայմանը, քանի որ 32 տարի առաջ իր ընտրությունը կատարել է՝ ապրել ազատ և անկախ Արցախում», - շեշտեց նա։
Ըստ Սամվել Շահրամանյանի խորհրդականի՝ Արցախում մնացել է 20-30 հոգի, այդ թվում՝ Սարգիս Գալստյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում մնացած Սարգիս Գալստյանը և նրա կինը Ադրբեջանի քաղաքացիություն չեն ստացել, Բաքուն նման պահանջ չի դնում. Դավիթ Գալստյան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արդյո՞ք հայազգի Սարգիս Գալստյանը Բաքվի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ