ԵՄ-ն կոչ է անում Բաքվին ազատ արձակել ձերբակալված լրագրողներին, քաղաքական գործիչներին, ակտիվիստներին

Պետեր Ստանո

Եվրամիությունը կոչ է անում Բաքվին՝ ազատ արձակել իրենց հիմնարար իրավունքների իրականացման համար բանտարկվածներին և միջավայր ապահովել անկախ լրագրության և խոսքի ազատության համար։

«Եվրամիությունը հավատարիմ է շարունակելու Ադրբեջանի հետ մարդու իրավունքների շուրջ երկխոսությունն ու համագործակցությունը», - ասված է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսնակ Պետեր Ստանոյի տարածած հայտարարությունում։

ԵՄ-ն միևնույն ժամանակ ընդգծում է՝ մարդու իրավունքները, ներառյալ հիմնարար ազատությունները, և օրենքի գերակայությունը Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների կարևոր տարրերն են:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանում տասը լրագրող է ձերբակալվել, ճաղերի ետևում են հայտնվել նաև մի խումբ ընդդիմադիր առաջնորդներ և քաղաքական ակտիվիստներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցի ընդդիմադիրներն Ալիևի դեմ պատժամիջոցներ են պահանջում․ ձերբակալությունները երկրում շարունակվում են