Ձկնաբույծները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Նրանք բողոքում են ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ նոր օրենքի դեմ։
Ջրային ռեսուրսների վատնումը նվազեցնելու համար հունվարի 1-ից ձկնաբուծարարները պետք է աշխատեն փակ ցիկլով։ Ազգային ժողովն օրենքն այս տարվա նոյեմբերի վերջին ընդունեց։ Ըստ օրենքի՝ բնական աղբյուրից վերցված ջուրը ձկնաբուծարանին ծառայելուց հետո չի հոսի ետ՝ դեպի բնություն, այլ կմնա և ֆիլտրերի միջով անցնելուց հետո նորից կօգտագործվի։
Ձկնաբույծները բողոքում են՝ փակ համակարգը շատ թանկ արժե և մանր ու միջին բիզնեսի համար դժվար իրագործելի է։ Ձկնաբույծները նաև նշում են, որ փակ ցիկլին անցնելուց հետո ձկան գինը 2-3 անգամ կթանկանա։
Նրանք պահանջում են, որ իշխանությունները լսեն իրենց ձայնը, կարդան կառավարությանն ուղարկվող նամակները։
Դեռ օգոստոսին Փաշինյանը հայտարարել էր, որ որոշումը վերջնական է, մեկուկես տարի առաջ այն կայացրել են և ժամանակ տվել ձկնաբույծներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ձկնաբուծարարները կաշխատեն փակ ցիկլով. տեսակետներ, թե ինչ արդյունք սա կարող է տալ