Խորապես վշտացած եմ Պրահայի Կարլի համալսարանում տեղի ունեցած ողբերգական հրաձգության լուրից, X-իր էջում գրել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա ցավակցել է զոհվածների ընտանիքներին և ընկերներին, մաղթել տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։
«Հայաստանը համերաշխ է բարեկամ չեխ ժողովրդի հետ», - գրել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Պրահայի կենտրոնում` Կարլի համալսարանի մոտ երեկ տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, առնվազն 24-ը՝ վիրավորվել։ Կրակողը համալսարանի արվեստի ֆակուլտետի ուսանող էր։ Նա չեզոքացվել է։ Նույն օրը ավելի վաղ հայտնաբերվել է նրա հոր մահացած մարմինը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեզ մոտ ևս անհատական հրաձիգների խնդիրներ են առաջանում․ Պրահայի քաղաքապետ