Ստեփանակերտի մարզադաշտում ադրբեջանական թիմերն այսօր ֆուտբոլ են խաղալու

Ադրբեջանի ֆուտբոլային գավաթի առաջնության 1/8 եզրափակչում «Ղարաբաղ» -MOIK ակումբների հանդիպումն այսօր անցկացվելու է Ստեփանակերտի մարզադաշտում։

Ադրբեջանական լրատվամիջոցները սա պատմական խաղ են որակում։

Երկրի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում է, բայց դեռ պարզ չէ, թե արդյոք նա գնալու է Ստեփանակերտի մարզադաշտ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը տիկնոջ հետ այցելել է Հադրութի և Խոջալուի շրջաններ