ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հերթական անգամ հետաձգել է Գազայում նոր հրադադարի հարցով քվեարկությունը։
The Guardian պարբերականի փոխանցմամբ, դիվանագետները դեռ փորձում են համաձայնության հասնել բանաձևի նախագծի ձևակերպումների շուրջ։ Ենթադրվում է, որ հաջորդ քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին, Նյու Յորքում։
Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացրած ՄԱԿ-ի բանաձևի նախագիծն արդեն մի քանի անգամ փոփոխվել է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը կողմ է քվեարկել Գազայի հատվածում անհապաղ հրադադար հաստատելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին