Գազայի հատվածում երկրորդ անգամ մարդասիրական հրադադար հայտարարելու հնարավորության շուրջ ակտիվ բանակցություններ են տեղի ունենում Քաթարի և Եգիպտոսի միջնորդությամբ։ Այդ մասին՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրը, հաղորդել է Reuters լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ քննարկվում է հրադադարի տարբերակ, որով «Համաս»-ը կազատի իսրայելցի պատանդներից մի քանիսին, ինչի դիմաց Իսրայելը կազատի պաղեստինցի գերիներին:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Եվրոպական միությունում «Համաս»-ը ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն:
Ըստ աղբյուրի, Իսրայելը պահանջում է, որ փոխանակման ենթակա պատանդների ցուցակում լինեն կանայք և հիվանդ տղամարդիկ։
Պահանջի բավարարման դեպքում Իսրայելը կարող է ազատ արձակել նաև ծանր հանցագործությունների համար դատապարտված պաղեստինցիներին:
Axios կայքի փոխանցմամբ, քննարկվող հրադադարը կարող է տևել մեկ շաբաթ, որի ընթացքում պետք է ազատություն ստանան մոտ 40 պատանդներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը պատրաստ է ևս մեկ մարդասիրական հրադադար հայտարարել․ նախագահ Հերցոգ