2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրություններում Ստեփանակերտում [հաղորդագրությունում ասվում է Խանքենդի] կքվեարկի 800-900 քաղաքացի: Այդ մասին այսօր Բաքվում լրագրողներին ասել է Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը։
Նրա փոխանցմամբ, «ազատագրված տարածքներում» արդեն ստեղծվել են 26 գործող ընտրատեղամասեր:
«Ազատագրված տարածքներում քվեարկելու է մոտ 23 հազար ընտրող։ Մեկ տեղամասում` 800-900 ընտրող։ Սա բավականին լավ թիվ է»,- ասել է Փանահովը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ստեփանակերտում առաջինը քվեարկողը «կմտնի Ադրբեջանի պատմության մեջ»Ադրբեջանի իշխող կուսակցությունն Ալիևին առաջադրեց նախագահի թեկնածուԱրդյոք Արցախում մնացած հայերը մասնակցելու են Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին 2024-ի փետրվարի 7-ին Ադրբեջանում նախագահի արտահերթ ընտրություն կանցկացվի