Փաստն այն է, որ Ադրբեջանը դժկամ է խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում. Կոստանյան

ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյան, արխիվ

«Ադրբեջանը կարող է հայտարարել, որ շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վերջնականացմամբ, սակայն, դժբախտաբար, բառերը բավարար չեն՝ մենք պետք է կենտրոնանանք գործերի վրա», - BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

«Փաստն այն է, որ Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում միջազգային հանրության պաշտպանած սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում», - ընդգծել է փոխնախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԳՆ և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների, օտարերկրյա դիվանագետների ընդունելությանն ժամանակ հույս էր հայտնել, որ խաղաղության գործընթացը միտումնավոր չի ձգձգվում:

«Հույս ունենք, որ վերջին շրջանում տարածաշրջանում և տարածաշրջանի երկրներում տեղի ունեցող իրադարձությունները վերջնարդյունքում չեն վկայի այն մասին, որ տեղի է ունենում խաղաղության գործընթացի միտումնավոր ձգձգում: Եթե, իհարկե, այդպիսի տեսակետներն ավելի շատ հիմնավորումներ ստանան, շատ խորը մտահոգությունների առարկա պետք է լինեն», - ընդգծել էր վարչապետը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանի բանակցային փաթեթը ձգձգվել է, քանի որ Ադրբեջանը չորս հանդիպում մերժել է. վարչապետՓաշինյանը հույս է հայտնել, որ խաղաղության գործընթացը միտումնավոր չի ձգձգվում