Պատերազմի ընթացքում Ուկրաինայում խորհրդարանական ընտրություններ չեն անցկացվի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթի ժամանակ, Կիև, 19-ը դեկտեմբերի, 2023.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօրվա ասուլիսում ասել է, որ պատերազմի ընթացքում խորհրդարանական ընտրություններ չեն անցկացվի։

Չնայած ռազմական դրության պայմաններում ընտրություններ անցկացնելն օրենքով արգելված է, այդ հարցն Ուկրաինայում լայնորեն քննարկվում է։ Զելենսկին բազմիցս նշել է, որ ընտրությունները կարող են խաթարել երկրի միասնությունը և շահարկվել Ռուսաստանի կողմից։

Ասուլիսում նա նաև համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ի և Եվրամիության ծայրահեղ կարևոր ֆինանսավորումը Ուկրաինային կշարունակվի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զելենսկին տարին ամփոփող ասուլիս է տալիս Պուտինը հայտարարում է պատերազմում հաջողությունների մասին