Զելենսկին տարին ամփոփող ասուլիս է տալիս

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթի ժամանակ, Կիև, 19-ը դեկտեմբերի, 2023թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տարին ամփոփող ասուլիս է տալիս, որի ընթացքում հայտնել է, որ զինվորականներն առաջարկում են 450-500 հազար մարդ մոբիլիզացնել բանակ, սակայն որոշում դեռևս ընդունված չէ։

Զելենսկու խոսքով՝ պետական պաշտոնյաներն ու բարձրաստիճան զինվորականները քննարկելու են այդ «շատ զգայուն» հարցը, ինչից հետո այն դիտարկելու է խորհրդարանը։

Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ նման մասշտաբի մոբիլիզացիա անցկացնելը լրացուցիչ ֆինանսավորում կպահանջի։