ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, ամենօրյա ճեպազրույցում անդրադառնալով Ադրբեջանում վերջին շրջանում լրագրողների, ընդդիմադիր գործիչների ու քաղհասարակության ակտիվիստների ձերբակալությունների շարքին, ասել է, որ այդ միտումը «խորապես անհանգստացնում է»։ Նա կոչ է արել անհապաղ ազատ արձակել անարդարացի ձերբակալվածներին։
Նախագահական ընտրությունների նախաշեմին շինծու մեղադրանքներով ավելի քան մեկ տասնյակ մարդիկ են ձերբակալվել, որոնք քննադատում էին իշխանությանը և կառավարությանը, նշում է «Թուրան» գործակալությունը։
«Միայն վերջին ամսվա ընթացքում մեկ տասնյակից ավելի քննադատողներ են ձերբակալվել։ Դա անընդունելի է»,- հայտարարել է Միլլերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցի ընդդիմադիրներն Ալիևի դեմ պատժամիջոցներ են պահանջում․ ձերբակալությունները երկրում շարունակվում են