ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի՝ Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Իսրայելի և Համասի պատերազմը՝ կարևորելով մասնավորապես, Գազայի հատված մարդասիրական օգնության ավելացումը։
ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաև շեշտել են հնարավորինս շուտ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի կարևորությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բիլստրյոմ․ «F-35-երի՝ Թուրքիա առաքման և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցերը փոխկապակցված են» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան դարձյալ ձգձգեց ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը